«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Շնից մազ պոկելն էլ քյար է, ջհանդամ, թե հաչոցի տակ չես մնա

Շնից մազ պոկելն էլ քյար է, ջհանդամ, թե  հաչոցի տակ չես մնա
03.07.2026 | 19:18

Չեմ կարծում, թե մեր ընդդիմադիրներն այնքան միամիտ են, որ Սահմանադրական դատարանից ընտրության արդյունքների չեղարկում են ակնկալում:

Էդ նույնն է՝ փարախ մտած գիշատիչների դեմ գելխեղդ շները բողոք ներկայացնեն հովվին, թե՝ մենք մեր պոստում էինք, ամպոտ գիշերն է մեղավոր, որ գելերը մի ցելի հոտ իրենցով արին:

Հովիվն էլ՝ գայլերի ցեղակից, պարզ չի՞, ում կողմը պիտի պահի:

Այս առիթով ո՞նց նորից չհիշատակեմ պատկերավոր ասույթը. «Ավելի լավ է գայլին փարախ չթողնել, քան հետո մտածել ակռաները քաշելու մասին»:

Եզովպոսի լեզուն մի կողմ՝ կստացվի այսպես. ձեզ ո՞վ էր ասում ՔՊ-ի հետ ընտրությունների գնաք, որ հետո էլ ՍԴ-ի դռներն ընկնեք: Բայց դե, ասողներ էլ կային, ասողներ էլ:

Նրանք, ովքեր ասում էին՝ ճիշտը մասնակցելն է, այսօր էլ մանդատներ վերցնելն են ճիշտ համարում: Մասնակցելուն դեմ խոսողների դիրքորոշումը երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ նույնն է՝ չպետք է վերցնել մանդատները:

Չվերցնենք՝ քաղաքական դիակ ենք դառնալու՝ հակադարձում են մանդատավերցման շահառուները: Որ վերցրիք՝ քաղաքական հոգեդա՞րձ եք ապրելու՝ տակ չեն մնում մանդատամերժման կողմնակիցները:

Անիմաստ խոսքուզրույց:

Իհարկե, վերցնելու են մանդատները, մտածելով՝ շնից մազ պոկելն էլ քյար է: Ջհանդամ, թե հետո նույն շան կատաղի հաչոցի տակ չեն մնա: Քաղաքականությունն էդպիսի բան է, ամեն ինչի էլ պատրաստ պիտի լինես՝ հանուն… հայրենիքի:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 477

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ